x

Ընկերության մասին

      MAGGBRAND ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2024 թվականի երկրորդ եռամսյակին, երբ նպատակ դրվեց հայաստանյան գնորդին ներկայացնել համաշխարհային բրենդների հասանելիությունը, ինչպես նաև սպառողին հրամցնել բարձրորակ ոչ բրենդային իրեր՝ տարբեր երկրներից, օպտիմալ արժեքներով։ 

Այսօր MAGGBRAND  ընկերությունը հանդիսանում է տղամարդու և կանացի հագուստի, աքսեսուարների, կոշկեղենի և կանացի կոսմետիկայի օնլայն մեգամարկետ, որը հնարավոր է դարձնում վերոնշյալ իրերի արագ՝ նույն օրը ձեռքբերումն ԱՌԿԱ լինելու դեպքում, և պատվերի օրվանից 5-15 օր ժամանակային միջակայքում ձեռքբերումը ՊԱՏՎԵՐԻ դեպքում։

    Ընկերությունը ներկայանում է իր սպառողին 50-ից ավելի հայտնի ապրանքատեսակներով, որոնց մի մասը աշխարհահռչակ ապրանքանիշերի արտադրանք են՝ աութլեթ տարբերակով, մյուս մասը  նոր՝ 2024թվականի ապրանքատեսակներ են՝ աննախադեպ մատչելի արժեքներով․ամերիկյան անգլիական, կորեական, գերմանական, մալայզիական և այլն։

    МAGGBRAND ընկերության առջև դրված խնդիրներն են․

1. խրախուսել հայ գնորդներին լինել նրբաճաշակ և բարձաոճ,

2. սպառողներին իրազեկել նորաձևության վերջին նորությունների և նորույթների մասին,

3. սպառողին հնարավորություն տալ տեղյականալ բարձրորակ կտորի, բնական կաշվի, զգեստի յուրատեսակ ձևվածքի նրբությունների մասին՝ դրանով խթանելով գրագետ հագուկապի հմտությունները,

4. գնորդի մոտ ձևավորել գիտելիք նրբաճաշակություն և իրական որակի վերաբերյալ՝ դրանով իսկ խոչընդոտելով գնորդների բրենդամոլությանը և նորաձևության դերի և կարևորության չափազանցված  պատկերացմանը։ 

What Types Of Brand Does Your Business Need? - tech

    MAGGBRAND կազմակերպությունը առաջնորդվում է իր որոշակի սկզբունքերի, արժեքների և մասնագիտական գործունեությունը կարգավորող կանոնների համախմբությամբ, որոնք կարգավորվում են ի շահ սպառողի և հասարակության և միտված են ընկերության նպատակների իրականցմանը։Деловая этика отечественного бизнеса

 

     

Բիզնես Էթիկան և մեր արժեքները

      Տնտեսագետ Ա․ Սմիթն այն կարծիքին էր, որ ԲԻԶՆԵՍ ԷԹԻԿԱՆ ավելորդություն է, և բիզնեսի հիմնական նպատակակետը շահույթի մաքսիմալացումն է։ Սակայն արդի բիզնեսների շահառուները և հիմնադիրները գիտակցում են, որ իրենք մեծ պատասխանատվություն են կրում ոչ միայն ստացված եկամտի համար, այլ նաև սոցիումի հոգեբանական և սոցիալական բարեկեցության համար։ Քանզի բիզնեսը ծավալվում է այն միջակայքում, որտեղ միախառնվում են բիզնեսի հիմնադիրների և գնորդների իրավունքներն ու պարտականությունները, անչափ կարևորվում են գնորդների գոհունակության աստիճանը, օգտակարությունը և շահերը։

     Մեր առաջնայնություններն ու արժեքներն են․

-մատուցել որակյալ ծառայություն,

-լինել նորարար,

-պատասխանատվություն կրել մեր կայացրած որոշումների և դրանց հետևանքների համար,

-արդարության սկզբունքը, որը որ ենթադրում է որոշման օբյեկտիվություն և անկողմնակալություն,

-հարգանքը մեր գնորդների անհատականության, նախասիրությունների, նաև մեզ վստահված ռեսուրսների նկատմամբ, որոնք են․ գումարը, վստահությունը, հեղինակությունը․․

-ազնվությունը, որ միտված է ճշմարիտ գործելուն և հաղորդակցմանը,

   Վերջապես մարդիկ և բիզնեսը փոխկապված են․ անհատականություններն են կերտում բիզնեսներ և իրենց հատուկ բիզնես էթիկաներ՝ օրինակ ծառայելով ողջ հասարակությանը։ 

   Մարդիկ հետևում են բարձր բիզնես էթիկա ունեցող ընկերություններին, քանզի այն բարձրացնում է բրենդի վարկանիշը, մոտիվացնում աշխատակիցներին, մեծացնում ներգրավվածության աստիճանը, հանգեցնում աշխատանքի արդյունավետության և շահույթի աճին։ 

  Գնված իրի վերադարձի կանոնները

    Գնված իրերը հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան 14 օրվա ընթացքում՝ բացառությամբ զեղչով կամ ակցիայով գնված իրերի։ Գանձված գումարը ետ է վերադարձվում բանկային քարտին բանկային փոխանցման միջոցով անմիջապես վերադարձը ձևակերպելուց հետո՝ առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաքման համար գանձված գումարը ենթակա չէ ետ վերադարձի։Обработка заказов в интернет-магазине с помощью CRM системы

 

    Վերադարձի ենթակա չեն փաթեթավորումից, պիտակից զերծ իրերը, ինչպես նաև օգտագործված, որևէ կերպ վնասված և սկզբնական ապրանքային տեսքին չհամապատասխանող իրերը։

    Կազմակերպությունը զբաղվում է առցանց վաճառքով, հետևաբար նկարի պարամետրերին համապատասխան Ձեր պատվերն ենթակա է ձեռք բերման։

         ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ